Frequently asked questions

Պատասխան − Կայք մուտք գործելու համար պետք է նախ ճիշտ լրացնել էլեկտրոնային փոստը, այնուհետև ձեր էլեկտրոնային փոստից ակտիվացնել ձեր հաշիվը: Գրանցվելիս ձեր էլեկտրոնային փոստին ուղարկվում է նամակ, պետք է սեղմել այդ նամակում նշված հղման վրա, որը կակտիվացնի ձեր հաշիվը և կկարողանաք մուտք գործել կայք: Եթե նամակ չի եկել, ստուգեք «spam»-ը, պատահում է, որ նամակն այդտեղ է հայտնվում։
Պատասխան − Ծածկագիրը վերականգնելու համար պետք է ճիշտ լրացնել էլեկտրոնային փոստը: Ընտրեք մենյուի Հաշիվ->Ծածկագրի վերականգնում հրամանը, լրացրեք «Ծածկանուն կամ էլփոստ» դաշտը և սեղմեք «ուղարկել» կոճակը: Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի ժամանակավոր ծածկագիր, որով կարող եք մուտք գործել համակարգ, այնուհետև փոխել ծածկագիրը:
Պատասխան − Թեստեր կատարելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել։ Այնուհետև ընտրել մենյուի Թեստեր->Թեստավորում հրամանը։ Բոլոր թեստերը կարելի է կատարել 5 անգամ։ Թեստեր կատարելու համար պետք է ընտրել Բաժին-ը և 2-3 վայրկյան հետո՝ Թեստ-ը։ Այնուհետև սեղմել Ընտրել կոճակը։ Եթե տվյալ թեստն անավարտ է, ապա նույն թեստը չեք կարող նորից կատարել, նախ պետք է ավարտեք թեստը։
Պատասխան − Մեկ թեստը կազմվում է 5 - 7 օրվա ընթացքում։ Կազմելուց հետո տեղադրվում է կայքում և ստուգվում։ Հայտնաբերված սխալներն ուղղելուց հետո այն դարձնում ենք հասանելի կատարման համար։ Հայոց լեզու, մաթեմատիկա և անգլերեն առարկաների թեստերի քանակը 10 - ի հասցնելուց հետո միայն կարող ենք այլ առարկաների թեստեր կազմել։
Պատասխան − Անհրաժեշտ է ընտրել մենյուի Թեստեր->Անավարտ թեստեր հրամանը։ Գործողություններ սյունակում հասանելի են Ավարտել և Շարունակել գործիքները։ Եթե ձեր ժամանակը(3 ժամը) թեստն սկսելուց հետո չի ավարտվել, կարող եք այն շարունակել։ Կամ կարող եք ավարտել թեստը սեղմելով Ավարտել գործիքի վրա։
Պատասխան − Անհրաժեշտ է ընտրել մենյուի Թեստեր->Արդյունքների դիտում հրամանը։ Գործողություններ սյունակում հասանելի է Դիտում գործիքը։ Սեղմելով Դիտում գործիքի վրա կտեսնեք ձեր բոլոր պատասխանները։
Պատասխան − Պատրաստ ենք համագործակցել բոլոր անհատների և կազմակերպությունների հետ։ Համագործակցելու համար խնդրում ենք ձեր առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստին՝ info@studentstesting.com