Մեր մասին

About StudentsTesting

06 ապրիլի 2017թ.

studentstesting.com կայքն իր գործունեությունը սկսել է 2016 թվականի մարտի 20-ից: Այն նախատեսված է աշակերտների, դիմորդների և այն մարդկանց համար, որոնք ցանկանում են թեստեր կատարել առցանց: Դիմորդները մի քանի տարի պարապում են ընդունելության (միասնական) քննություններ հանձնելու համար, սակայն մինչև քննություն հանձնելը չգիտեն իրենց պատրաստվածության աստիճանը, թերություններն ու բացթողումներն, որպեսզի կարողանան ժամանակին ուղղել: Քննություններից առաջ կատարելով 5-ից 10 թեստ, կարելի է զգալիորեն բարձրացնել պատրաստվածության աստիճանը, քննություն հանձնելու փորձ ձեռք բերել, ճիշտ օգտագործել քննությանը հատկացված ժամանակը և ստանալ ավելի բարձր գնահատական: Հուսով ենք, որ մեր կայքն օգտակար կլինի բոլորին:

Մինչև 2016 թվականի ավարտը կայքը փորձարկման փուլում էր գտնվում: 2017 թվականի հունվարի կեսերից այն սկսեց նորմալ գործել: 50 օրում ունեցանք մոտ 7000 այցելություն, 650 օգտատեր, կատարվեց ավելի քան 1100 թեստ:

Կայքն անընդհատ կատարելագործվում է: Նախատեսում ենք կայքում տեղադրել նաև թեստեր այլ երկրների համար, ինչպես նաև TOEFL գրավոր քննության թեստեր:

957k+

ԴԻՄՈՐԴՆԵՐ

16

ԹԵՍՏԵՐ