Frequently asked questions

Հարց − Չեմ կարողանում վերականգնել ծածկագիրս:

Պատասխան − Ծածկագիրը վերականգնելու համար պետք է ճիշտ լրացնել էլեկտրոնային փոստը: Ընտրեք մենյուի Հաշիվ->Ծածկագրի վերականգնում հրամանը, լրացրեք «Ծածկանուն կամ էլփոստ» դաշտը և սեղմեք «ուղարկել» կոճակը: Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկվի ժամանակավոր ծածկագիր, որով կարող եք մուտք գործել համակարգ, այնուհետև փոխել ծածկագիրը:

Հարց − Ինչպես կատարել թեստեր։

Պատասխան − Թեստեր կատարելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել։ Այնուհետև ընտրել մենյուի Թեստեր->Թեստավորում հրամանը։ Անվճար թեստերը կարելի է կատարել 3 անգամ։ Թեստեր կատարելու համար պետք է ընտրել Բաժին-ը և 2-3 վայրկյան հետո՝ Թեստ-ը։ Այնուհետև սեղմել Ընտրել կոճակը։

Հարց − Երբ կլինեն այլ առարկաների թեստեր։

Պատասխան − Մեկ թեստը կազմվում է 5 - 7 օրվա ընթացքում։ Կազմելուց հետո տեղադրվում է կայքում և ստուգվում։ Հայտնաբերված սխալներն ուղղելուց հետո այն դարձնում ենք հասանելի կատարման համար։ Հայոց լեզու, մաթեմատիկա և անգլերեն առարկաների թեստերի քանակը 10 - ի հասցնելուց հետո միայն կարող ենք այլ առարկաների թեստեր կազմել։

Հարց − Ինչպես ավարտել անավարտ թեստը։

Պատասխան − Անհրաժեշտ է ընտրել մենյուի Թեստեր->Անավարտ թեստեր հրամանը։ Գործողություններ սյունակում հասանելի են Ավարտել և Շարունակել գործիքները։ Եթե ձեր ժամանակը(3 ժամը) թեստն սկսելուց հետո չի ավարտվել, կարող եք այն շարունակել։ Կամ կարող եք ավարտել թեստը սեղմելով Ավարտել գործիքի վրա։

Հարց − Բարև Ձեզ: Ես այսօր մաթեմատիկա առարկայից թեստ եմ գրել ձեր կայքում, ցույց է տալիս, որ 4 սխալ պատասխան ունեմ, իսկ ինչպես կարող եմ տեսնել, թե կոնկրետ որ հարցերին եմ սխալ պատասխանել:

Պատասխան − Անհրաժեշտ է ընտրել մենյուի Թեստեր->Արդյունքների դիտում հրամանը։ Գործողություններ սյունակում հասանելի է Դիտում գործիքը։ Սեղմելով Դիտում գործիքի վրա կտեսնեք ձեր բոլոր պատասխանները։

Հարց − Ցանկանում ենք համագործակցել

Պատասխան − Պատրաստ ենք համագործակցել բոլոր անհատների և կազմակերպությունների հետ։ Համագործակցելու համար խնդրում ենք ձեր առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստին՝ info@studentstesting.com

Հարց − Հասանելի են միայն Անվճար թեստեր-ը։ Ինչպես կատարել այլ թեստեր։

Պատասխան − Մյուս թեստերը վճարովի են։ Արժեքները նշված են գլխավոր էջում։ «Ինչպես վճարել կայքում առցանց թեստեր կատարելու համար» տեսահոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես օգտվել վճարման համակարգից։ Ցավոք «ԱրՔա» վճարային համակարգի կապակցման ձևը փոփոխում են և որոշակի ժամանակ կպականջվի այն ներդնելու համար։ Աշխատում ենք ստեղծել այլ հնարավորություններ։ Առայժմ հասանելի է միայն Webmoney վճարման համակարգը։ Առաջարկներով կարող եք դիմել մեր էլեկտրոնային փոստին՝ info@studentstesting.com ։

16.02.2017